Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրանցի վարորդները ստեղծել են երկկողմանի արհեստական խցանումներ
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան վարչական տարածքում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրանական համարանիշներով մի քանի բեռնատարներ Սիսիան վարչական տարածքի «Քարահունջ» հյուրանոցային համալիրի մոտ երթևեկությունը վերածել են «աջափսանդալի», ինչի հետևանքով ստեղծվել է երկկողմանի խցանում, և մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է։
Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները կարճ ժամանակում կարողացել են իրանցի վարորդներին հորդորել, ճանապարհը բացել և զերծ մնալ այլ արհեստական խցանումներ ստեղծելուց։
Պարեկները արդեն մոտ 20-ից ավելի իրանական համարանիշերով բեռնատար ուղեկցել են և հիմա էլ փորձում են մնացածները դուրս բերել ճանապարհից, որպեսզի այն դառնա լիովին երթևեկելի։