40 դիմորդ փակ ճանապարհների պատճառով Սիսիանից ու հարակից գյուղերից Գորիս հասնել չի կարողացել
Կրթություն, գիտություն
14:15 24/01/2026
Հայաստան

40 դիմորդ փակ ճանապարհների պատճառով Սիսիանից ու հարակից գյուղերից Գորիս հասնել չի կարողացել

Առատ տեղումների ու ձնաբքի  հետևանքով փակված ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից  40 դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ մասնակցելու «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննությանը։ Արդյունքում Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գրանցված 158 դիմորդներից  քննությանը մասնակցել են 118-ը։

ՀԹԿ մամուլի ոսնակ Խաչանուշ Գրիգորյանը Panorama.am-ին հայտնեց, որ քիչ անց՝ ժամը 14։30-ին նախատեսված է քննության ավարտը, դրանից հետո  քննարկումներ տեղի կունենան, կվերլուծվի իրավիճակը և լուծումներ կառաջարկվեն։

«Գործընթացն անպայման պետք է լինի դիմորդի շահերից, քանի որ նրանք չեն կարողացել քննության հասնել իրենցից անկախ հանգամանքներում»,-ասաց ԳԹԿ ներկայացուցիչը։

Միասնական քննությունների համար Սյունիքում երկու քննական կենտրոն է ձևավորվել։ Կապանի թիվ 7 հիմն։ական դպրոցում գրանցված 127 դիմորդներից ընդամենը 2-ն են բացակա, ինչը նորմալ է համարվում։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder