Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գործող կահույքի պահեստում
Հասարակություն
08:36 24/01/2026
Հայաստան

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գործող կահույքի պահեստում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  հունվարի 23-ին, ժամը 22:15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի տներից մեկի տանիքում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութի 2-րդ հարկում՝ պահեստային հատվածում (ընդհանուր 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:55-ին, մարվել՝ հունվարի 24-ին, ժամը 00:28-ին: Այրվել են արկղերով պահեստավորած կահույքի պարագաներ (մոտ 150 քմ):

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գործող կահույքի պահեստում