Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրանցի վարորդները ստեղծել են երկկողմանի արհեստական խցանումներ
Իրավունք
19:36 24/01/2026
Հայաստան

Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրանցի վարորդները ստեղծել են երկկողմանի արհեստական խցանումներ

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան վարչական տարածքում։  Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրանական համարանիշներով մի քանի բեռնատարներ Սիսիան վարչական տարածքի «Քարահունջ» հյուրանոցային համալիրի մոտ երթևեկությունը վերածել են «աջափսանդալի», ինչի հետևանքով ստեղծվել է երկկողմանի խցանում, և մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է։

Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները  կարճ ժամանակում կարողացել են  իրանցի վարորդներին հորդորել, ճանապարհը բացել և զերծ մնալ այլ արհեստական խցանումներ ստեղծելուց։

Պարեկները արդեն մոտ 20-ից ավելի իրանական համարանիշերով բեռնատար ուղեկցել են և հիմա էլ փորձում են մնացածները դուրս բերել ճանապարհից, որպեսզի այն դառնա լիովին երթևեկելի։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրանցի վարորդները ստեղծել են երկկողմանի արհեստական խցանումներ