Պետդումայի պատգամավորները մտադիր են Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման հարցը
Քաղաքական
14:23 24/01/2026
Աշխարհ

Պետդումայի պատգամավորները մտադիր են Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման հարցը

Ռուսաստանի Պետդուման հանդես է եկել ի պաշտպանության գործարար և բարերար Սամվել Կարապետյանի, ում դեմ քրեական մեղադրանք է առաջադրվել Հայաստանում։ Այս մասին հայտնում է НТВ.

Դումայի «Նոր մարդիկ» խմբակցությունը ենթադրում է, որ Կարապետյանի գործը ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի։

Պետդումայի փոխխոսնակ և «Նոր մարդիկ» խմբակցության ղեկավար Վլադիսլավ Դավանկովը նշել է. «Սամվել Կարապետյանի գործի շուրջ ծավալվող ամբողջ իրավիճակը հսկայական մտահոգություն և անհանգստություն է առաջացնում։ Նրան, ըստ էության, տանջում են։ Եվ մենք պնդում ենք, որ դատավարությունը լինի արդար։ Այս ամենը վկայում է այն մասին, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի»։

Դավանկովն ընդգծել է, որ պատգամավորները հանդես են գալիս Կարապետյանի գործի արագ և արդար դատաքննության օգտին։

Խորհրդարանականները նաև մտադիր են բարձրացնել Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման հարցը Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որը նախատեսում է այցելել Ռուսաստան։

«2025 թվականին երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ բարերարը և մեկենասը, ձերբակալվեց կառավարության տապալման կոչ անելու մեղադրանքով։

Մեղադրանքները բխում էին Կարապետյանի հրապարակային հայտարարություններից՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների, որոնք հետապնդվում էին հանրապետության ներկայիս ղեկավարության կողմից։ Կարապետյանի ձերբակալությունից հետո իշխանությունները նաև սկսեցին նրա հիմնական ակտիվի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացումը՝ պնդելով, որ ընկերությունը գործել է բազմաթիվ խախտումներով», - հաղորդում է НТВ -ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետդումայի պատգամավորները մտադիր են Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման հարցը