Տան դիմաց հավաքված աջակիցները ծափերով դիմավորեցին ԱԱԾ մեկուսարանից տնային կալանքի տեղափոխվող Սամվել Կարապետյանին
Իրավունք
12:39 18/01/2026
Հայաստան

Տան դիմաց հավաքված աջակիցները ծափերով դիմավորեցին ԱԱԾ մեկուսարանից տնային կալանքի տեղափոխվող Սամվել Կարապետյանին

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ազատ արձակվեց և ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն։ Տան դիմաց հավաքված նրա հարազատները և «Մեր ձևով» շարժման անդամները ծափերով և բացականություններով դիմավորեցին նրան;

Հիշեցնենք, որ նախօրեին Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք և գրավ։

«2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով: Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն: Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»,-տեղեկացնում է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տան դիմաց հավաքված աջակիցները ծափերով դիմավորեցին ԱԱԾ մեկուսարանից տնային կալանքի տեղափոխվող Սամվել Կարապետյանին