Պարզվել է Միրաք գյուղում տեղի ունեցած շնամարտի կազմակերպիչների ինքնությունը, որոնցից մեկը ՀԿ-ի նախագահ է
Հասարակություն
16:46 25/01/2026
Հայաստան

Պարզվել է Միրաք գյուղում տեղի ունեցած շնամարտի կազմակերպիչների ինքնությունը, որոնցից մեկը ՀԿ-ի նախագահ է

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում տեղի է ունեցել շնամարտ։

«Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ շնամարտը կազմակերպվել է Միրաք գյուղում՝ Երևանի բնակիչներ 61-ամյա Ջնդի Ա․-ի, 69-ամյա Մուշեղ Մ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ  Կ․-ի կողմից։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Մեր տեղեկություններով Մուշեղ Մ․-ն «Հայկական լեռների շնասերների և բուծողների միության» ՀԿ նախագահն է»,-գրում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder