Զենքի կիրառմամբ միջադեպի հետևանքով զոհվել է Առուշ Առուշանյանի վարորդը և նրա հեռավոր ազգականը
Իրավունք
19:10 25/01/2026
Հայաստան

Զենքի կիրառմամբ միջադեպի հետևանքով զոհվել է Առուշ Առուշանյանի վարորդը և նրա հեռավոր ազգականը

Զինված միջադեպ է տեղի ունեցել Գորիսում: Վեճի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև Արցախից դուրս եկած մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են: Այդ մասին հայտնում է 24News-ը։

Մեր տեղեկություններով, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի:

Տեղեկատվության վերաբերյալ 24News-ը դիմել է ՆԳՆ ոստիկանոթյուն, որտեղից դեռ չեն արձագանքել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զենքի կիրառմամբ միջադեպի հետևանքով զոհվել է Առուշ Առուշանյանի վարորդը և նրա հեռավոր ազգականը