Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բաքվի բանտում բոլորն ինձ ասում էին, որ ես անհայտ կորած եմ ու իմ ընտանիքն իմ դիակն է փնտրում. Գևորգ Սուջյան
«Աչքերս կապած տարել մտցրել են դատարան, դատարանում իրնեք իրենց խոսքն ասել են, մեր խոսքն ընդհանրապես հաշվի չեն առել՝ բերել քցել են խուց։ Նորից դատարան, պատժաչափը տվել են ու նորից բերել են խուց»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց ադրբաջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը։
Նա նշեց, որ ադրբեջանցիներն ընդունել են, որ ինքը մեղք չունի, բայց ասել են, որ պետք է մնա Բաքվի բանտերում, քանի որ իր պետության հետ հարցեր ունեն լուծելու։
«Բայց իմ կյանքից է գնացել այդ 5 տարի, երկու ամիս, երեք օրը, ոչ ոք չի պատկերացնի թե հոգեպես ինչ տանջանք է։ Երբ ինձ բռնեցին, բոլորն ինձ ասում էին որ ես անհայտ կորած եմ ու իմ ընտանիքն իմ դիակն է փնտրում, ոչ մեկը տեղեկություն չունի»,-պատմեց Սուջյանը։