Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չնայած ուկրաինական կողմի բողոքին ՈւԵՖԱ-ն չի որակազրկել Հայաստանի ֆուտզալի հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովին։ Այդ մասին հայտնում է Sportaran.com–ը։
Ըստ կայքի, ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինը չեղարկել է հարձակվողին մեկ խաղով հեռացնելու իր նախնական որոշումը:
Ուսումնասիրելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումը, որը ներառում էր խաղից կադրեր, որոնցում հստակ երևում է, որ Նևեդրովը չի արտասանում իրեն վերագրվող խոսքերը, ՈւԵՖԱ-ն վերանայել է գործը և հանել որակազրկումը:
ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել ֆուտբոլիստին մեկ տարի պայմանական որազրկելու մասին: Խախտման դեպքում Նեվեդրովը կստանա երկխաղյա որակազրկում, իսկ այսօր նա կմասնակցի ԵԱ-ի երկրորդ փուլի հանդիպմանը Չեխիայի հավաքականի դեմ: