Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բացարձակ կլասիկա. ՈՒԵՖԱ-ն գնահատում է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի հաղթանակները
Բացարձակ դասական։ Այսպես է գնահատել ՈւԵՖԱ-ի ֆուտզալի ֆեյսբուքյան էջը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի խաղերն ու անընդմեջ տարած երկու հաղթանակները։
Նշենք, որ ԵՎՐՈ-2026-ի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջինն է, որ ապահովել է իր տեղը մրցաշարի քառորդ եզրափակիչում։
B խմբի երկրորդ տուրում հավաքականն 5:4 հաշվով հաղթանակ տարավ Չեխիայի ընտրանու նկատմամբ։ Մինչ այդ մեր հավաքականը 2։1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի հավաքականի նկատմամբ։
Խմբային փուլի վերջին տուրում հունվարի 28-ին՝ Երևանի ժամանակով 22:30-ին Հայաստանի հավաքականը կհանդիպի Լիտվայի հավաքականի հետ։