Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոտնկայս ծափահարություններ. Hermes-ի դիզայներ Վերոնիկ Նիշանյանի վերջին ցուցադրությունը
Hermès-ի կրեատիվ տնօրեն Վերոնիկ Նիշանյանը անցած տարվա վերջին լքել է նորաձևության տունը 37 տարի աշխատելուց հետո։
Վերոնիկը միացել է Hermès-ի թիմին դեռևս 1998 թվականին: Նա սովորել է Փարիզի Բարձր նորաձևության սինդիկատում, իսկ ավարտելուց հետո սկսել է աշխատել Նինո Չերուտիի հետ՝ նրա Cerruti-ում՝ տղամարդկանց հավաքածուների օգնականից մինչև համաղեկավար:
Այդ ժամանակ, ինչպես Նիշանյանը բազմիցս խոստովանել է, զգում էր, որ տղամարդկանց նորաձևությունը իր կյանքում ընդամենը ժամանակավոր է լինելու, սակայն, հենց այս ուղղությունն էր, որ վերջնականապես որոշել է նրա հետագա ողջ կարիերան։
Գրեթե չորս տասնամյակ շարունակ Նիշանյանը ձևավորել է Hermès տղամարդկանց հագուստի յուրահատուկ լեզուն՝ զուսպ, ճշգրիտ և հիմնված արհեստավորության, ճշգրիտ կարվածքի և «հանգիստ շքեղության» գեղագիտության վրա։
fashionnetwork.com-ը գրում է, որ Վերոնիկ Նիշանյանի կողմից սահմանված կանոնը իսկապես կարևոր է. այն սահմանում է գեղագիտական չափանիշ՝ ինչն է հագուստի մեջ ներդաշնակ, նրբագեղ, մտածված և աննկատ։
Շաբաթ օրը Փարիզի կայացել է Վերոնիկ Նիշանյանի Hermès-ի համար նախատեսված վերջին հավաքածուի ցուցադրությունը։
Նիշանյանի հեռանալն ընկալվել է որպես հաղթանակ։ reuters.com-ը գրում է, որ եզրափակիչ հավաքացուծի ցուցադրությունից հետո, որին ներկա են եղել դիզայներ Փոլ Սմիթը, ռեփեր Թրևիս Սքոթը, դերասաններ, երբ նա դուրս է եկել ներկաների առջև՝ բուռն ծափահարությունների է արժանացել։ Հոտնկայս ծափահարությունները շարունակվել են հինգ րոպեից ավելի։