Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Եղեգնաձոր քաղաքում
Հասարակություն
11:37 26/01/2026
Հայաստան

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Եղեգնաձոր քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  Շատին բնակավայրով անցնող «Սատնաղբյուր» 273 մմ-ոց մայր ջրատարի վրա առկա կարգավորման փականներն բնակիչների կողմից տևական ժամանակ է պահվում են փակ վիճակում: Եվ չնայած «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցների ջանքերին, բնակիչները շարունակում են խոչընդոտներ ստեղծել փականի բացման/փակման աշխատանքներին։ Վերոնշյալով պայմանավորված՝ սույն թվականի հունվարից մինչ մարտի 1-ը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում  հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ: Ստորև ներկայացնում ենք ջրամատակարարման ժամանակավոր գրաֆիկը.



Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder