Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում
Քաղաքական
10:18 26/01/2026
Աշխարհ

Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում

Իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել հարավային Լիբանանի տարբեր շրջաններին՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 ավիահարված։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

«Իսրայելական ռազմական ինքնաթիռներն այսօր երեկոյան երեք ալիքով 14 ավիահարված են հասցրել, որոնցից 10-ը հարվածել են Մեյդունի և Ջաբուրի բարձունքներին, երկուսը՝ Վադի Բորգուզի տարածքում և երկուսը՝ Ռեյհանի և Լուվեյզեի բարձունքների միջև գտնվող Կասրաթ ալ-Արուշին», -հաղորդում է գործակալությունը:

Ավելի ուշ, գործակալության տվյալներով՝ ժամը 3:00-ից հետո ավիահարվածներ են հասցվել Իքլիմ ատ-Թուֆֆա շրջանի Ակմատա-Լուվեյզե բարձունքներին։

Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի համաձայնագրին: Իսրայելական ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական վայրերում, այդ թվում՝ հյուսիսային Ղաջար գյուղում: Լիբանանի իշխանությունները սա համարում են շարունակական օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի խախտում:

Լիբանանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Իսրայելը 2025 թվականի սկզբից ի վեր Լիբանանի տարածքում իրականացրել է ավելի քան 4500 հարձակում: Այս հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ, իսկ վիրավորվել՝ ավելի քան 680-ը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder