ԵԽԽՎ-ն կոչ է անում ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայերին. Ռուբեն Ռուբինյան
Քաղաքական
21:11 26/01/2026
Հայաստան

ԵԽԽՎ-ն կոչ է անում ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայերին. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրում է.

«Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder