Հոտնկայս ծափահարություններ. Hermes-ի դիզայներ Վերոնիկ Նիշանյանի վերջին ցուցադրությունը
Աշխարհում
12:17 26/01/2026
Աշխարհ

Հոտնկայս ծափահարություններ. Hermes-ի դիզայներ Վերոնիկ Նիշանյանի վերջին ցուցադրությունը

Hermès-ի կրեատիվ տնօրեն Վերոնիկ Նիշանյանը անցած տարվա վերջին լքել է նորաձևության տունը 37 տարի աշխատելուց հետո։ 

Վերոնիկը միացել է Hermès-ի թիմին դեռևս 1998 թվականին: Նա սովորել է Փարիզի Բարձր նորաձևության սինդիկատում, իսկ ավարտելուց հետո սկսել է աշխատել Նինո Չերուտիի հետ՝  նրա Cerruti-ում՝ տղամարդկանց հավաքածուների օգնականից մինչև համաղեկավար:

Այդ ժամանակ, ինչպես Նիշանյանը բազմիցս խոստովանել է, զգում էր, որ տղամարդկանց նորաձևությունը իր կյանքում ընդամենը ժամանակավոր է լինելու, սակայն, հենց այս ուղղությունն էր, որ վերջնականապես որոշել է նրա հետագա ողջ կարիերան։

Գրեթե չորս տասնամյակ շարունակ Նիշանյանը ձևավորել է Hermès տղամարդկանց հագուստի յուրահատուկ լեզուն՝ զուսպ, ճշգրիտ և հիմնված արհեստավորության, ճշգրիտ կարվածքի և «հանգիստ շքեղության» գեղագիտության վրա։

fashionnetwork.com-ը գրում է, որ Վերոնիկ Նիշանյանի կողմից սահմանված կանոնը իսկապես կարևոր է. այն սահմանում է գեղագիտական ​​չափանիշ՝ ինչն է հագուստի մեջ ներդաշնակ, նրբագեղ, մտածված և աննկատ։

Շաբաթ օրը  Փարիզի կայացել է Վերոնիկ Նիշանյանի Hermès-ի համար նախատեսված վերջին հավաքածուի ցուցադրությունը։

Նիշանյանի հեռանալն ընկալվել է որպես հաղթանակ։ reuters.com-ը գրում է, որ եզրափակիչ հավաքացուծի ցուցադրությունից հետո, որին ներկա են եղել դիզայներ Փոլ Սմիթը, ռեփեր Թրևիս Սքոթը, դերասաններ, երբ  նա դուրս է եկել ներկաների առջև՝ բուռն ծափահարությունների է արժանացել։ Հոտնկայս ծափահարությունները շարունակվել են հինգ րոպեից ավելի։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder