Ֆիլիպիններում հարյուրավոր ուղևորներով լի նավը խորտակվել է
Հասարակություն
11:32 26/01/2026
Աշխարհ

Ֆիլիպիններում հարյուրավոր ուղևորներով լի նավը խորտակվել է

Ֆիլիպիններում 350 ուղևոր տեղափոխող նավը խորտակվել է։  The Guardian-ի փոխանցմամբ, խորտակման հետևանքով 15 մարդ է զոհվել, տասնյակներն այս պահին համարվում են անհետ կորած։

Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել մոտ 300 մարդու։

Նավը խորտակվել է Զամբոանգա նավահանգստային քաղաքից դեպի հարավային Ջոլո կղզի ուղևորվելիս։ Եղանակային պայմանները նորմալ են եղել։ Ըստ երևույթին, նավը տեխնիկական խնդիրների է հանդիպել և խորտակվել կեսգիշերից հետո, հայտնել են ափամերձ պահպանության պաշտոնյաները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder