Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստին հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը միջնորդեց գործով անցնող թեմի դիվանապետ, Մուղնիի Սբ Գևորգ եկեղեցու սպասավոր Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը երկարաձգել ևս երկու ամիս ժամկետով։
Տեր Գարեգինի պաշտպան Պետրոս Պետրոսյանը խնդրեց դատարանին, եթե դատարանն, այնուամայանիվ, կգա եզրահանգման, որ կիրառված խափանման միջոցը պետք է պահպանել, հնարավորություն տալ քահանային ամեն կիրակի ժամը 10.00-14.00 բացակայել մշտական բնակության վայրից, մեկնել ցանկացած եկեղեցու տարածք ու մասնակցել պատարագի, ստանալ հաղորդություն։
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանը կալանավորվել էր թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հետ 2025 թ. հոկտեմբերի 16-ին։ Այնուհետև նրա կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Տեր Գարեգինը մեղադրվում է հավաքներին մասնակցելուն հարկադրելուն իբրև օժանդակելու մեջ։