Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով. Տեսչական մարմնի հիշեցումը
Տեսչական մարմինն իրազեկում է 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-1-Ն օրենքով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 1.2-րդ հոդվածով, այն է.
«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ նշվում է հունվարի 27-ին, ոչ աշխատանքային օր»։
Տեսչական մարմնից հիշեցնում են, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն.
«Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ, ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով կամ հերթափոխով աշխատող աշխատողների»:
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր գործատուներին պահպանել օրենսդրության վերոգրյալ պահանջները։