ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արդեն խախտված ռազմական բալանսը շարունակաբար խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման հսկայական գործիքակազմ. Աբրահամյան
Քաղաքական
10:06 26/01/2026
Հայաստան

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արդեն խախտված ռազմական բալանսը շարունակաբար խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման հսկայական գործիքակազմ. Աբրահամյան

«Ինչ-որ մեկը կարո՞ղ է գուշակել, թե ինչու է Ադրբեջանի 2026 թվականի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել շուրջ 44 տոկոսով»,- նման հարցադրում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա նշել է, որ, ի դեպ, այս արձանագրումը՝ իր բոլոր ռիսկերով հանդերձ, ամրագրված է նաև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համապատասխան զեկույցում։

«Ուզում եմ հիշեցնել, որ նույն ժամանակահատվածում ՀՀ իշխանությունն, ի պատասխան, իր ռազմական բյուջեն կրճատել է մոտ 15–16 տոկոսով։ Դեռ չեմ խոսում պարտադիր ժամկետային զինծառայության կրճատման և մի շարք այլ՝ ստեղծված իրադրությանը բացահայտորեն ոչ համարժեք քայլերի մասին։

Ես չեմ պնդում, որ այս կամ հաջորդ տարի անխուսափելիորեն պատերազմ է լինելու։ Սակայն առնվազն արձանագրում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խախտված ռազմական բալանսը շարունակաբար խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ուղիղ և անուղղակի ճնշման հսկայական գործիքակազմ»,- գրել է Տ.Աբրահամյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արդեն խախտված ռազմական բալանսը շարունակաբար խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման հսկայական գործիքակազմ. Աբրահամյան