Չինաստանի ու Ճապոնիայի միջև հարաբերությունների լարումն ազդել է պանդաների ճակատագրի վրա
Քաղաքական
10:57 26/01/2026
Աշխարհ

Չինաստանի ու Ճապոնիայի միջև հարաբերությունների լարումն ազդել է պանդաների ճակատագրի վրա

Արցունքներն աչքերին բազմաթիվ մարդիկ հավաքվել են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ հրաժեշտ տալու երկու հսկա պանդաներին։ BBC-ն գրում է, որ պանդաներին պատրաստվում են վերադարձնել  Չինաստան վաղը՝ երեքշաբթի օրը։

Տոկիոյի Ուենո կենդանաբանական այգում  մարդիկ էմոցիոնալ են, նրանք ժամերով հերթ են կանգնել՝  վերջին անգամ տեսնելու երկվորյակ ձագուկներ Սյաո Սյաոյին և Լեյ Լեյին։ Պանդաների վերադարձը երկու երկրների միջև հարաբերությունների լարման հետևանք է։  Տոկիոյի և Պեկինի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ Տոկիոն ռազմական միջամտություն կունենա, եթե Չինաստանը հարձակվի Թայվանի վրա։



Երկվորյակների մեկնումից հետո՝  1972 թվականից ի վեր առաջին անգամ Ճապոնիան կմնա առանց պանդաների։ Նրանք Ճապոնիա էին բերվել 54 տարի առաջ, երբ կարգավորեցին երկու երկրների դիվանագիտական ​​հարաբերությունները։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հսկա պանդաներին օգտագործել է որպես բարի կամքի ժեստ իր միջազգային դաշնակիցների և մրցակիցների նկատմամբ՝ 1949 թվականից ի վեր։ Սակայն Չինաստանը պահպանում է բոլոր պանդաների, այդ թվում՝ արտասահմանում ծնված ձագերի, սեփականության իրավունքը։ Դրա դիմաց ընդունող երկրները տարեկան վճարում են մոտ 1 միլիոն դոլար (790,000 ֆունտ ստերլինգ) յուրաքանչյուր զույգի համար։

Տոկիոյի քաղաքային իշխանության տվյալներով՝ մոտ 108,000 գրանցվել է կենդանաբանական այգու սիրելի պանդաներին վերջին անգամ տեսնելու համար, սակայն նման հնարավորություն է ունեցել  4.400 մարդ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չինաստանի ու Ճապոնիայի միջև հարաբերությունների լարումն ազդել է պանդաների ճակատագրի վրա