Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆիլիպիններում 350 ուղևոր տեղափոխող նավը խորտակվել է։ The Guardian-ի փոխանցմամբ, խորտակման հետևանքով 15 մարդ է զոհվել, տասնյակներն այս պահին համարվում են անհետ կորած։
Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել մոտ 300 մարդու։
Նավը խորտակվել է Զամբոանգա նավահանգստային քաղաքից դեպի հարավային Ջոլո կղզի ուղևորվելիս։ Եղանակային պայմանները նորմալ են եղել։ Ըստ երևույթին, նավը տեխնիկական խնդիրների է հանդիպել և խորտակվել կեսգիշերից հետո, հայտնել են ափամերձ պահպանության պաշտոնյաները։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder