Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգվեց ևս մեկ ամսով, բայց ամեն կիրակի կարող է մասնակցել Սուրբ պատարագի
Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սբ Գևորգ եկեղեցու սպասավոր Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տեր Գարեգինի գործով դատավարությունը։ Հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը միջնորդել էր Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը երկարաձգել ևս երկու ամիս ժամկետով։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Դավիթ Դաբաղյանը հայտարարեց, որ Տեր Գարեգինի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը երկարաձգում է ևս մեկ ամիս ժամկետով, թույլատրվեց ամեն կիրակի ժամը 10.00-14.00 մասնակցել իր բնակության վայրում գտնվող եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին․
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանը կալանավորվել էր թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի հետ 2025 թ. հոկտեմբերի 16-ին։ Այնուհետև նրա կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Տեր Գարեգինը մեղադրվում է հավաքներին մասնակցելուն հարկադրելուն իբրև օժանդակելու մեջ։