Իրենց քաղաքականությունը չի փոխվումը, մերն՝ առավել ևս. Տեր Սարգիս
Հասարակություն
16:27 26/01/2026
Հայաստան

Իրենց քաղաքականությունը չի փոխվումը, մերն՝ առավել ևս. Տեր Սարգիս

«Ակնկալում էինք, որ փաստաբանների մանրամասն ներկայացված պարզաբումներից հետո Մկրտիչ Սրբազանի կալանքը գոնե կփոխարինվեր տնային կալանքով։ Ունենք այն, ինչ ունենք։ Սա ցույց է տալիս, որ իրենց քաղաքականությունը չի փոխվումը, մերն՝ առավել ևս»,- Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստից հետո լրագրողերին ասաց Տեր Սարգիս քահանա Սարգսյանը:

Նա նշեց, որ իրենք  մինչև վերջ ամուր կանգնած են մնալու։

Տեր Սարգիսն ասաց, որ ինքը չի գնում Հովհաննավանք, քանի որ այդպես է որոշել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Արագածոտնի թեմի վարչական խորհուրդն ավելորդ  լարվածությունից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետն այսօր դատարանի որոշմամբ երկարաձգվեց ևս մեկ ամսով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրենց քաղաքականությունը չի փոխվումը, մերն՝ առավել ևս. Տեր Սարգիս