Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանն այսօր «հնարել» է նոր տերմին՝ «երկնային բանակ». Հակոբ Բադալյան
«Նիկոլ Փաշինյանն այսօր «հնարել» է նոր տերմին՝ «երկնային բանակ»: Իհարկե շատերն են թերեւս խիստ հուզվել այդ տերմինից, սակայն Նիկոլ Փաշինյանն ինքը զբաղված է ոչ թե հուզականությամբ, այլ քաղաքականությամբ: Եվ նրա «հնարած» տերմինը մաքուր քաղաքական է, որի տողատակում «իրական» եւ «պատմական» Հայաստանների բաժանումն է զինված ուժերի մասով»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա նշում է.
«Միայն հուզական պրիզմայով կարող է «երկնային բանակ» հասկացությունը ընկալվել իբրեւ զոհված զինծառայողների ամբողջություն: Քաղաքական առումով Փաշինյանը այդպես բաժանում է Հայաստանի զինված ուժերը, այդպիսով «երկնային» բնորոշելով այն զինուժը, որի մարտական առաջադրանքների շարքում էր, եւ այդ շարքում նաեւ առաջնայիններից մեկն էր Հայաստանի հանրապետության անվտանգության համակարգի արցախյան թեւի պաշտպանությունը:
Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2025 թվականի օգոստոսի 18-ի ուղերձում էշատ թափանցիկ հայտարարել, որ «խաղաղության խնամակալության» շրջանակում դրված է անգամ զոհված զինծառայողների հիշատակը պաատվելու ձեւերի եւ բովանդակության փոփոխությունը»։