Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՀԿ-ը Նիպահ վիրուսի պատճառով դեռևս խորհուրդ չի տվել դեպի Հնդկաստան ճանապարհորդության սահմանափակումներ կիրառել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ներկայումս խորհուրդ չի տալիս սահմանափակումներ մտցնել Հնդկաստան Նիպահ վիրուսի վարակների պատճառով, Այդ մասին հայտնել է Ժնևում ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Ժազարևիչը։
«ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս որևէ սահմանափակումներ մտցնել Հնդկաստանի հետ՝ հիմնվելով ներկայումս առկա տեղեկատվության վրա»,-ասել է նա։
Նա հավելել է, որ առաջարկվող հանրային առողջապահական միջոցառումները ներկայումս համատեղ մշակվում են ազգային և տարածաշրջանային առողջապահական թիմերի կողմից։
«Դեռևս չկան ապացույցներ մարդուց մարդ վիրուսի փոխանցման դեպքերի աճի մասին»,-նշել է Տարիկ Ժազարևիչը։
«Նիպահ»-ը վիրուսի տեսակ է, որը առաջացնում է ծանր հիվանդություն՝ ուղեղի բորբոքմամբ (էնցեֆալիտ) կամ շնչառական խնդիրներով։