Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է. ԱՆ
Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը։
«10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում. հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր: Եվս մեկ անգամ հորդորում եմ` պահպանեք անվտանգության կանոնները. պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տ երեխաների դեպքում` օգտագործեք car seat»,-նշում է նա։