Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինչո՞ւ կառավարության անդամները ծաղիկներ չխոնարհեցին «Արցախի կանչ» հուշարձանի մոտ
«Այս օրը չի ընդունվել որպես ռազմական գործողության ինչ-որ օր, չի կապվել որևէ ռազմական գործողության հետ, բոլոր հարցերն ի մի բերված, այդ տրամաբանությամբ է ընտրված այս օրը»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց պաշտպանության նախարարաի տեղակալ Արման Սարգսյանը՝ արձագանքելով զոհված զինծառայողների բողոքին, թե ինչու հունվարի 27-ն ընտրվեց զոհվածների հիշատակի օր և ոչ թե սեպտեմբերի 27-ը։
Փոխնախարարն ասաց, որ ՀՀ-ն բազմաթիվ պատերազմենրի շրջան է ունեցել և հստակ օր չի դրվել այդ պատերազմների հիմքում։
Պատասխանելով հարցին, թե ինչու «Արցախի կանչ» հուշարձանի մոտ կառավարության անդամները ծաղիկ չխոնարհեցի, իսկ մյուս բոլոր հուշարձանների մոտ խոնարհվեց, արդյոք 2023 թվականին զոհված արցախցիների հիշատակը չպետք է հարգեին՝ Հայաստանի պաշտպանության փոխնախարարն ասաց.
«Մենք ունենք նաև այլ հերոսներ և այդտեղ էլ չխոնարհեցինք, բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու և խոնրահելու։ Զինվորական պանթեոնը իր հավաքականությամբ ունի իր հուշարձանը, որտեղ և խոնարհվում է»։
Նա հերքեց, որ ՊՆ ԶՈՒ գնդերեցների վրա ճնշումներ կան, որ միանան եկեղեցու դեմ արշավին՝ պնդելով, որ եթե լիներ նման բան կոնկրետ դեպք կհիշատակվեր։
Արձագանքելով հարցին, թե Պաշտպանության նախարարի, կամ իր կինը պատրաստվում են կամավոր անցնել զինվորական ծառայության՝ Սարգսյանն ասաց, որ իր կինն ու աղջիկը նման ցանկություն չունեն։