Բուք, ցածր տեսանելիություն. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հասարակություն
15:06 27/01/2026
Հայաստան

Բուք, ցածր տեսանելիություն. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ։ Հունվարի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բուք, ցածր տեսանելիություն. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին