Կվերականգնվեն Այվազովսկու մեծածավալ կտավները
Մշակույթ
17:38 27/01/2026
Աշխարհ

Կվերականգնվեն Այվազովսկու մեծածավալ կտավները

Այս տարվա ընթացքում Թեոդոսիայում գտնվող Այվազովսկու անվան պատկերասրահը կվերականգնի Հովհաննես Այվազովսկու և Կոնստանտին Բոգաևսկու չորս կտավ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ղրիմի Հանրապետության մշակույթի նախարարությունը։

Կվերականգնվի Հովհաննես Այվազովսկու 1890-ականների «Պողոս առաքյալ» (191 x 62 սմ) և «Սուրբ զինվոր» (158 x 97 սմ) աշխատանքները: Կտավները չափազանց մեծ են, ինչը դանդաղեցնում է վերականգնման և տեղափոխման գործընթացը։

Վերականգնումը կիրականացվի ակադեմիկոս Ի.Ե. Գրաբարի անվան Համառուսաստանյան գիտա-վերականգնման կենտրոնի կողմից: Ավարտի ամսաթիվը դեռևս անհայտ է:

Թեոդոսիայի պատկերասրահում է գտնվում Այվազովսկու ստեղծագործությունների աշխարհի ամենամեծ հավաքածուն։ Պատկերասրահի հավաքածուն գեղանկարների, գրաֆիկական աշխատանքների և արխիվային փաստաթղթերի եզակի համալիր է՝ ընդհանուր առմամբ ավելի քան 13,000 նմուշ։ Պատկերասրահում ներկայացված են նաև 19-րդ դարի ծովանկարիչների, Այվազովսկու աշակերտների և թոռների, 16-19-րդ դարերի արևմտաեվրոպական ծովանկարիչների, հարավարևելյան Ղրիմի նկարիչների և ժամանակակից նկարիչների աշխատանքներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder