Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Արցախցիներն ակնկալում են, որ առաջիկայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովում թեմի տիրադավ առաջնորդը կզրկվի կարգավիճակից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի թեմի տիրադավ առաջնորդ, Նիկոլ Փաշինյանի կողմն անցած և Վեհափառի հրաժարականը պահանջող Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հարցը կարծես մոտ է հանգուցալուծմանը։ Մենք տեղեկացանք, որ Արցախի նախագահի պարտականությունները կատարող, ինչպես նաև՝ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը Մայր Աթոռում հանդիպում է ունեցել Վեհափառի հետ և փոխանցել արցախցիների մեծամասնության խնդրանք-կոչը՝ թեմի առաջնորդի փոփոխության մասին։ Նրան առաջարկել են այդ պահանջը ֆորմալ ձևակերպել և նամակով ներկայացնել: Ապա վստահեցրել են, որ անպայման հարցը կմտնի օրակարգ։
Արցախցիներն ակնկալում են, որ առաջիկայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովում թեմի տիրադավ առաջնորդը կզրկվի կարգավիճակից, և նրան տեղապահ կնշանակեն։ Ի դեպ, մեր աղբյուրն ասում է, որ եթե մյուս տիրադավների դեպքում էլ գրավոր ձևակերպված պահանջներ լինեն` կարգալույծ կամ պաշտոնանկ անելու, դրանք ևս կքննարկվեն: Մասյացոտնի թեմի դեպքում, օրինակ, նման դիմում է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում