Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈՒՂԻՂ. Արթուր Վանեցյանը ծաղիկներ է խոնարհում Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այս պահին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է։ Նա ծաղիկներ է խոնարհելու «Արցախի կանչը» հուշահամալիրում՝ ի հիշատակ արցախյան պատերազմների բոլոր զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների։
«Այսօր շատ կարևոր օր է, շատ կուզեի, որ նման օր մեր պատմության մեջ ընդհանրապես չլիներ։ Այսօր բոլորս պետք է կոչենք անմահացած հերոսներին, խոնարհվենք նրանց ծնողների, երեխաների, կանանց, քույրերի ու եղբայրների առջև։ Նրանք իրենց ամենաթանկին տվել են հայրենիքին, որպեսզի մենք կարողանանք ապրել ու գոյատևել։ Խոնարհումս բոլոր հերոսներին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց, պետք է այնպես անել, որ նոր զոհեր չլինեն, կարողանանք ապրել, գոյատևել ու զարգանալ խաղաղ ու անվտանգ երկրում։