Այսօր 3 մարզերում ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն
08:14 27/01/2026
Հայաստան

Այսօր 3 մարզերում ջերմաստիճանը կնվազի

Հունվարի 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևանում հունվարի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի  27-28-ին սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում հունվարի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-5մ/վ: Հունվարի  27-28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր 3 մարզերում ջերմաստիճանը կնվազի