Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տարվա ընթացքում Թեոդոսիայում գտնվող Այվազովսկու անվան պատկերասրահը կվերականգնի Հովհաննես Այվազովսկու և Կոնստանտին Բոգաևսկու չորս կտավ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ղրիմի Հանրապետության մշակույթի նախարարությունը։
Կվերականգնվի Հովհաննես Այվազովսկու 1890-ականների «Պողոս առաքյալ» (191 x 62 սմ) և «Սուրբ զինվոր» (158 x 97 սմ) աշխատանքները: Կտավները չափազանց մեծ են, ինչը դանդաղեցնում է վերականգնման և տեղափոխման գործընթացը։
Վերականգնումը կիրականացվի ակադեմիկոս Ի.Ե. Գրաբարի անվան Համառուսաստանյան գիտա-վերականգնման կենտրոնի կողմից: Ավարտի ամսաթիվը դեռևս անհայտ է:
Թեոդոսիայի պատկերասրահում է գտնվում Այվազովսկու ստեղծագործությունների աշխարհի ամենամեծ հավաքածուն։ Պատկերասրահի հավաքածուն գեղանկարների, գրաֆիկական աշխատանքների և արխիվային փաստաթղթերի եզակի համալիր է՝ ընդհանուր առմամբ ավելի քան 13,000 նմուշ։ Պատկերասրահում ներկայացված են նաև 19-րդ դարի ծովանկարիչների, Այվազովսկու աշակերտների և թոռների, 16-19-րդ դարերի արևմտաեվրոպական ծովանկարիչների, հարավարևելյան Ղրիմի նկարիչների և ժամանակակից նկարիչների աշխատանքներ։