Որքան ուզում եք «սրտիկ» ցույց տվեք: Անսիրտ մարդիկ եք. Ռուբեն Մխիթարյան
Հասարակություն
08:46 28/01/2026
Հայաստան

Որքան ուզում եք «սրտիկ» ցույց տվեք: Անսիրտ մարդիկ եք. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու անդամ, հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է.

«Դուք նահատակներին ու անհետ կորածներին պլյուս մինուսով հաշվողներն եք:

Դուք ռազմադաշտում վայրագություններ անողներին և արցախցիներին տնավեր անողներին շնորհակալություն հայտնողներն եք:

Դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն ու ձեզ թուրք համարողներն եք:

Դուք պատերազմ բերողներն ու խայտառակ պարտվողներն եք:

Դուք դրսում կուզեկուզ քայլողներն, իսկ ներսում շիրիմներ տրորողներն եք:

Դուք զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողներն ու «մերոնցական-ձերոնցական» զոհվածի ծնող բաժանողներն եք:

Դուք գերիներին ձեր շահի համար հերոսացնողն ու հերոսին բանտերում մեռցնողներն եք:

Դուք հայերին սևերի ու սպիտակների տարանջատողներն եք:

Որքան ուզում եք «սրտիկ« ցույց տվեք: Անսիրտ մարդիկ եք: Սիրելուց էլ միայն ձեր աթոռն եք սիրում: Դրանով հանդերձ էլ դուրս եք թռնելու»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որքան ուզում եք «սրտիկ» ցույց տվեք: Անսիրտ մարդիկ եք. Ռուբեն Մխիթարյան