Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա՝ սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցել. Աբրահամյան
Քաղաքական
10:04 28/01/2026
Հայաստան

Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա՝ սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցել. Աբրահամյան

«ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակի առիթով առաջինը, ինչ գալիս է մտքիդ, այն մարդիկ են, ովքեր բավականին ծանր ու, առաջին հայացքից, անհաղթահարելի թվացող ժամանակներում բանակ հիմնադրեցին, դրա մասնիկը դարձան, կայացրեցին այն և բազում հպարտության առիթներ ստեղծեցին»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա նշել է, որ այս օրը հերթական առիթն է հարգանքի տուրք մատուցելու և խոնարհվելու վերջին երեք տասնամյակներում հայրենիքի պաշտպանության բարձր առաքելությունն իրականացնելիս նահատակված մեր հերոսների հիշատակի առաջ։

«Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա մեր ներդրումն ապահովելը՝ բանակի երբեմնի դերի ու առաքելության վերականգնման գործում և սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցելու համար:

Փառք մեր նվիրյալներին։

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին»,- գրել է Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Յուրաքանչյուրիս պարտքը պետք է դառնա՝ սերունդներին ուժեղ, գաղափարական ու մարտունակ բանակ փոխանցել. Աբրահամյան