Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աննա Հակոբյանի համար «Իմ քայլը» ոչ թե «հիմնադրամ» է, այլ արդեն «իմնադրամ»
Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկատվություն է տարածվել, որում ասվում է «Հայաստանից տարեկան 10 ուսանող կմեկնի BNU. Հունվարի 26-ին Պեկինում «Իմ քայլը» իմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և Պեկինի Նորմալ համալսարանի նախագահ Յու Ցզիհոնգը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Այս համագործակցությունը բազում ճյուղավորումներ ունի և լայնածավալ հնարավորություններ է տալու կրթվել և զարգանալ ցանկացող մարդկանց։ Դրա առաջին և ամենակարևոր քայլը լինելու է այն, որ «Իմ քայլը» հիմնադրամը, BNU-ի հետ համատեղ ֆինանասավորելու է տարեկան 10 բարձր առաջադիմությամբ հայ ուսանողի՝ Պեկինի Նորմալ համալսարան ընդունվելու և բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, ինչպես նաև ակադեմիական կարճաժամկետ ծրագրերում (մանրամասները` ստորև նշված հղումով) ուսանելու համար՝ հոգալով ուսման, կացության և ճանապարհի ծախսերը»։
Հաղորդագրության մեջ գրված է «Իմ քայլը» իմնադրամի», հուսով ենք, որ այն ընդամենը վրիպակ է, այլ ոչ թե հիմնադրամի սեփականաշնորհում։
