Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ձևափոխումները կարող էին շարունակվել դարեր շարունակ՝ չհասնելով վերջնագծին՝ Հայաստանը ժողովրդավար դարձնելուն. Արարատ Միրզոյան
«Սա նաև հնարավորություն է համատեղ խորհելու օրվա մարտահրավերների և անորոշությունների մասին, ինչպիսիք են ժողովրդավարությունների դեմ հիբրիդային հարձակումները, այդ թվում՝ ապատեղեկատվության չարամիտ տարածումը և տեղեկատվությունը զենքի վերածումը»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ասաց Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով կառույցին Հայաստանի անդամակցության 25 ամյակի առիթով։
Նա նաև անդրադարձավ աշխարհի պետություններում ներքին ընտրություններին արտաքին միջամտության դեպքերին։
«Նկատվում է նաև միջազգային իրավունթի և բազմակողմ համակարգի խաթարում։ Այս ամենը մեր արժեքներն ու սկզբունքերը քննության են ենթարկում և մեր ընդհանուր պատասխանատվությունն է պաշտպանել դրանք ավելի ու ավելի բարդ ու փխրուն միջազգային միջավայրում»,-ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ԵԽ 75 ամյա պատմությունը երաշխավորում է կառույցի դերը՝ պայքարելու համաշխարհային ժողովրդավարության նահանջի դեմ և միջազգային ճարտարապետության վերականգնման գործում։
Միրզոյանը նշեց, որ ԵԽ-ին ՀՀ-ի 25 տարվա անդամակցությունը զգալի դեր է ունեցել Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, թե այդ ձևափոխումները կարող էին շարունակվել դարեր շարունակ՝ չհասնելով վերջնագծին՝ Հայաստանը ժողովրդավար դարձնելուն, քանի որ կարևորության մասին իրական հետաքրքրվածություն չկար։
«ժողվուրդը Հայաստանում փոխեց կառավարությանը, և կառավարությունը դարձավ փոփոխությունների շարժիչ ուժ»,-ասաց Միրզոյանը նշելով թե հեղափոխությունը շրջադարձային կետ հանդիսացավ ժողովրդավարության հաստատման մեջ։
ԱԳ նախարարը հայտարարեց, թե սպասվող ընտրություններին «ժողովրդավարության թշնամիները» ցանկանում են Հայաստանը շեղել ուղուց և իրենք դա թույլ չեն տա։