Արագածի տարածաշրջանում խիտ մառախուղ է
Հասարակություն
17:33 28/01/2026
Հայաստան

Արագածի տարածաշրջանում խիտ մառախուղ է

Հունվարի 28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կրառմամբ։

Արտաշատի, Արարատի,  տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Արագածի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder