Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈՒՂԻՂ. AntiCor հակակոռուպցիոն հարթակն անցկացնում է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով
AntiCor հակակոռուպցիոն հարթակը, որն արդեն գործում է 4 ամիս, անցկացնում է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։ Նշենք, որ հարթակի հիմնադիրը փաստաբան, իրավապաշտպան Արսեն Բաբայանն է։
Աշխատաժողովին մասնակցելու համար հրավիրվել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ հանրային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, բլոգերներ, իրավապաշտպաններ։
Նրանք խոսելու են իրենց գործունեության ոլորտում առաջացած կոռուպցիոն ռիսկերից, դրանց նպաստող պայմաններից, դրանց հակազդման միջոցներից և ընդհանրապես կոռուպցիայի և դրա դեմ պայքարի փիլիսոփայությունից։