Հնդկաստանում բիզնես դասի ինքնաթիռ է կործանվել, որում եղել է հայտնի քաղաքական գործիչ
Հասարակություն
11:46 28/01/2026
Աշխարհ

Հնդկաստանում բիզնես դասի ինքնաթիռ է կործանվել, որում եղել է հայտնի քաղաքական գործիչ

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Բարամաթի օդանավակայանում վայրէջքի ժամանակ բիզնես դասի ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ «India Today»-ը հաղորդում է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։

Ողբերգության հետևանքով զոհվել է Ազգայնական ​​կուսակցության առաջնորդ և Մահարաշտրայի փոխվարչապետ Աջիտ Պավարը։

Նախնական տեղեկություններով՝ Learjet 45-ը Մումբայից էր ժամանում։ Ինքնաթիռում էին ինքը՝ Պավարը, երկու օդաչուներ և նրա անվտանգության երկու աշխատակից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հնդկաստանում բիզնես դասի ինքնաթիռ է կործանվել, որում եղել է հայտնի քաղաքական գործիչ