Որքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Մարուքյան
Քաղաքական
11:42 28/01/2026
Հայաստան

Որքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Մարուքյան

«Բանաձևում հստակ նշված է, որ ԵԽԽՎ-ն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ Եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ։ Այս ձևակերպումից կարելի է ենթադրել, թե իբր Եկեղեցին և Պետությունը հավասար ինստիտուցիոնալ հնարավորություններ ունեն և պայքարում են մեկը մյուսի դեմ»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա ընդգծում է՝ մինչդեռ իրականությունն այլ է․ պետությունն իր բոլոր ինստիտուտներով հարձակվել է Եկեղեցու վրա, ինչի հետևանքով բազմաթիվ հոգևորականներ ապօրինի կերպով հայտնվել են բանտերում, իսկ Եկեղեցին, բնականաբար, չի կարող նույն մակարդակում պատասխանել։

«Հետևաբար «միջև» («between») բառը տվյալ համատեքստում սխալ է կիրառված, և դրա վերաբերյալ մենք դեռ անպայման մանրամասն քննարկում կունենանք Ստրասբուրգում»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Մարուքյան