Սերգեյ Հարությունյան. ԵԽԽՎ-ում չարամտորեն, անամոթաբար սուտ են տարածում
Իրավունք
19:08 28/01/2026
Հայաստան

Սերգեյ Հարությունյան. ԵԽԽՎ-ում չարամտորեն, անամոթաբար սուտ են տարածում

«Քաղաքական կամքի բացակայության հետևանք է, որտեղ միայն քաղաքական կամքի առկայության դեպքում կարող ենք կոռուպցիայի դեմ պայքարել»,- AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

 Նա նաև անդրադարձավ իրավապահ համակարգի հետ կապված խնդիրներին։

«Ինչպես ասվեց՝ եկան կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ, բայց է՛լ ավելի մեծ ծավալներ է ստացավ կոռուպցիան այժմ Հայաստանում։Մենք հենց նոր լսեցինք՝ թիմիում ի՞նչ է կատարում, քաղաքապետարանում ի՞նչ է կատարում ահագնացող սարսափելի երևույթները»,- ընդգծեց նա։

Հարությունյանի խոսքով՝ որպես իրավաբան հաճախ առնչվում  է իրավապահ համակարգի կողմից խտրական վերաբերմունքներ։

«Խտրականությունը բերում է ամենաթողության, արատավոր շղթա է առաջանում։ Դա մենք տեսել ենք  հատկապես վերջին 3- 4, ինչու չէ՝ 5 տարիների ընթացքում բազմաթիվ անգամ։Խտրականության ցայտուն դեպքեր են տեղի ունեցել քաղաքական հետապնդումների պարագայում։

Մենք տեսել ենք, որ ընդդիմադիր, նույնիսկ ոչ թե գործչի, այլ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձի պարագայում ինչ բիրտ կերպ է գործադրում իրավապահ համակարգը։ Մենք տեսել ենք, որ  իշխանահաճո շատ ավելի սուր խոսքեր ասելու դեպքում այդ մարդիկ մնում են անպատիժ»,- նշեց Հարությունյանը։

 Իրավաբանն անդրադարձավ նաև այն հարցին, թեի՞նչ է մնում որպես պայքարի գործիք։

«Մեզ մնում է, ցավոք սրտի, այժմ միայն այն, որ մենք պետք է այս ամենի մասին հնարավորինս շատ լուսաբանենք, հնարավորինս շատ բարձրաձայնենք, հնարավորինս շատ այնպես անենք, որ հանրությունը այս ամենից տեղեկացած լինի»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սերգեյ Հարությունյան. ԵԽԽՎ-ում չարամտորեն, անամոթաբար սուտ են տարածում