Արամ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Իրավունք
14:30 29/01/2026
Հայաստան

Արամ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք

«Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավար Արամ Քոչարյանի կալանքը դատարանը փոխեց կիրառելով տնային կալանք խափանման միջոց: Այս մասին տեղեկացնում է  «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ Արամ Քոչարյանը ձերբակալվել է դեկտեմբերի 29-ի գիշերը, իսկ դեկտեմբերի 30-ին մեկ ամսով կալանավորվել։ Դրանից ժամեր անց էլ նույն գործի շրջանակում երկու ամսով կալանավորվել էր «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։

Արամ Քոչարյանը Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարն էր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder