Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ, և անհրաժեշտ որոշումները կկայացվեն բոլոր համապատասխան բոլոր հնարավոր հարցերին հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո»,- կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նոր միջուկային ռեակտորի կառուցման մասին հարցին։
Նա նշեց, որ իրենք համագործակցությունները զարգացնում ենք տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների։
Փաշինյանը հիշեցրեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում ստորագրել են երեք մտադրությունների հուշագիր, որոնցից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան: