Մայիսի առաջին 4 օրը կլինի ոչ աշխատանքային. «Արտառոց առիթով է»
Հասարակություն
12:23 29/01/2026
Հայաստան

Մայիսի առաջին 4 օրը կլինի ոչ աշխատանքային. «Արտառոց առիթով է»

2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվա­կանի ապրիլի 18-ը` շաբաթ օրը: Կառավարության նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Բնականաբար արտառոց առիթով ենք այս որոշումը կայացնում»,- ասաց Փաշինյանը։

Արայիկ Հարությունյանը մանրամասնեց, թե ինչով է պայմանավորված աշխատանքային օրվա փոփոխությունը։

«Որոշման համաձայն. «Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»։

Գագաթնաժողովը Երևանում անցկացելու է մայիսի 3-4-ին։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ օրերին, հատկապես մայիսի 4-ին, Երևանի փոքր կենտրոնն, ըստ էության, փակ է լինելու։ 

«Մայիսի 1, 2, 3, 4՝ մայովկա է այսինքն»,- արձագանքեց Փաշինյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder