Գևորգ Պապոյանը ստում է, երբ ասում է՝ Բաքվից եկած ցորենից հաց են թխել, դրանով օղի է թորվել․ Հարություն Մնացականյան
Քաղաքական
20:41 29/01/2026
Հայաստան

Գևորգ Պապոյանը ստում է, երբ ասում է՝ Բաքվից եկած ցորենից հաց են թխել, դրանով օղի է թորվել․ Հարություն Մնացականյան

ՀՀ-ում ցորենի ինքնաբավությունը իջել է 10-15 տոկոս, Արցախում արտադրվում էր մինչև 150 հազար տոննա հացահատիկ, ինչը ՀՀ-ի ինքնաբավությունը 30 տոկոսի էր հասցնում։ Այս տարի սուբսիդիաներ տրամադրվեցին, այն կբարձրացնի ցորենի թիվը, աշխատանքը ճիշտ կազմակերպելու դեպքում կարող է հասցվել 50-60 տոկոսի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Մեր ձևով» շարժման անդամ, ֆերմեր Հարություն Մնացականյանը։

Խոսելով Ադրբեջանի տարածքով եկած ղազախական և ռուսական ցորենի մասին՝ Մնացականյանը նշեց, որ դա ցնցող նորություն չէ, խոսքը 300000 դոլարի մասին է, ինչը տնտեսությանը ոչինչ չտվեց․ «Չափազաց մտահոգիչ է նման պրիմիտիվ վերլուծությունը, իբր թե դա խաղաղության մասին է խոսում։ Ղազախական ցորենը 4-րդ կարգի էր, Գևորգ Պապոյան ստում է, երբ ասում է՝ մենք բոլորս կերանք այն, այդ ցորենով օղի է թորվել։ Նրանք այդ ստի տակ մնացին, այդ ցորենով հնարավոր չէ հաց թխել»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder