Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սրա նպատակը Վեհափառ հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ Հայաստանից դուրս գալու արգելքի սահմանելն է. Մելիքյան
«Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դատական նիստին էի, երբ ՔԿ-ից հայտնեցին, որ ՔՕ 507-րդ հոդվածի երկրորրդ մասով՝ դատական ակտը չկատարելու վերաբերյալ, ըստ էության քրեական հետապնդում է հարուցվում Վեհափառ հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը նշեց, որ այդ ամենը սկսվեց նրանից, որ պետությունը սկսեց խառնվել Եկեղեցու գործերին, և հունիս ամսից բիրտ ռեպրեսիաներ սկսվեցին բարձրաստիճան հոգևորականների դեմ, և արդեն չորս սրբազան կալանքի մեջ են։
Նրա գնահատմամաբ. «Գերագույն հոգևոր խորհրդի որաշմամբ Գևորգ Սարոյանին կարգալույծ անելու որոշումը ԴԱՀԿ-ն դիտարկում է որպես օրինական հիմքով ուժի մեջ մտած դատական ակտի չկատարում և դիմում է Քննչական կոմիտեին, քննչական կոմիտեն էլ ափալ-թափալ քրեական վարույթ է նախաձեռնում»։
Փաստաբանը նշեց, որ 507 հոդվածը ոչ մեծ ծանրության արարքի մասին է և մեկ այլ հոդվածով առաջին անգամ կատարած լինելու դեպքում ազատազրկում չի կարող կիրառվել, այլ՝ այլընտրանքային պատժատեսակներ։
«Վեհափառ հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ Հայաստանից դուրս գալու արգելք սահմանելն է։ Այսինքը բռնապետական տեժիմի հերթական գործիքը, որով խոչընդոտում են Հայ Առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորապես՝ կարևորագույն մարմնի Եպիսկոպոսաց ժողովի գումարումը, որը պետք է տեղի ունենա Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ը։
Մելիքյանի դիտարկմամբ՝ քանի որ սահմանադրությամբ ամրագրված է, որ պետությունը Եկեղեցու գործերին չի խառնվում, ապա այն նշանակում է, որ այս բոլոր գործողությունները նաև Մասյացոտնի թեմի կարգալույծ նախկին առաջնրոդի հայցի ապահուվումը պետք է դիտարկել Սահմանադրության լույսի ներքո։
«Չի կարող կարգալուծություն որևէ կերպ իրավական վիճարկման ենթարկվել, ուղղակի այս դեպում ԴԱՀԿ-ն որոշել է, որ դատական ակտը չի կատարվել... Հող են նախապատրաստել Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ մեղադրանք առաջադրելու համար։ Սա նշանակում է կազմալուծել կրոնական կազմակերպության գործունեությունը, սա ուղիղ Փաշազադե-Փաշինյան գրոհն է Եկեղեցու դեմ՝ Փաշազադեն համապատասխան հրահանգից հետո»;