Ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին
Իրավունք
18:11 29/01/2026
Հայաստան

Ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին

Համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին
Հունվարի 26-ին սոցիալական ցանցերից մեկի օգտատերը շնամարտի տեսանյութ էր հրապարակել: Այս մասին հայտնում են  ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15․30-ի սահմաններում, Գյումրու Ղորղանյան փողոցի 27-ամյա և 40-ամյա երկու բնակիչ նույն փողոցում շնամարտ են կազմակերպել: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդիկ ներկայացել են Մուշի բաժին և խոստովանել արարքը։ 
Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքն, այդ թվում կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժենի արարք է»,- ասվում է հաղորդագրությունում։                                                                                                 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder