Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
15 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական վթարից տուժած քաղաքացիներից մեկը, այդպես էլ գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է
Հունվարի 27-ին Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկում 15 ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական վթարի հետևանքով տուժած և հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից մեկը մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Պ. Կ.-ն է։
Նա բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Հիշեցնենք՝ այդ օրը տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 10-ից ավելի քաղաքացիներ էին տուժել, նրանց տեղափոխել էին տարբեր հիվանդանոցներ։